Գերու ծնող ներկայացած «Ախուրյանցի Անոն» երբեք զավակ չի ունեցել. ահա, թե ով է նա. Yerevan.Today
Yerevan.Today-ը գրում է. «Այսօր ընդդիմությանը Գյումրի գնալու ճանապարհին խոչընդոտել փորձող ամենաակտիվ կինը, պարզվում է, ո՛չ գերու ծնող է, ո՛չ զոհված զինծառայող որդի ունի եւ ընդհանրապես, երբեք զավակ չի ունեցել։ Ախուրյանցիներն ապշած են իրենց համագյուղացի բնորդուհի «ախուրյանցին Անոյի» վարքից։
Երբ պետք է՝ կարտոլ ցանող սելիտրա չունեցող կդառնա կամերաների առաջ, երբ պետք է՝ որդեկորույս մայր կխաղա։ Անոին ի՞նչ է եղել, իր տունն էլ էդ միտինգի խաչմերուկից 55-60 կմ հեռու է։ Ինքը կապ չունի էդ տարածքի հետ, բայց գնացել է»,- ասացին համագյուղացիները»։