211652_close_icon
views-count88946 դիտում article-date 18:48 05-05-2022

Ողբերգական դեպք Երևանում. թիվ 62 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը այն վարելիս հանկարծամահ է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Սարկավագի փողոցում՝ «Ագաթ» խանութի դիմաց, թիվ 62 երթուղին սպասարկող ավտոբուսի մեջ դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Արման Խալաթյանը, պարեկ Նարեկ Սաֆարյանը:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝  հետաքննական բաժանմունքի հետաքննիչ  Ա. Եղիազարյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու պարեկները ավտոբուսի մեջ հայտնաբերել են Տավուշի մարզի բնակիչ, 51-ամյա Կարեն Ա.-ի դին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը վարել է  Կարեն Ա.-ն և այն վարելիս հանկարծամահ է եղել:

Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Գևորգ Ղազարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր