211652_close_icon
views-count18038 դիտում article-date 18:39 30-04-2022

Քեզ բացակա չենք դնի. «Դինամո» մարզադահլիճում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազում նահատակված, լեգենդ դարձած զինվոր, բռնցքամարտիկ Վազգեն Ասլանյանին հիշատակին նվիրված հուշամրցաշար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, ապրիլի 29-ին, «Դինամո» մարզադահլիճում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած տանկիստ, դինամոյական բռնցքամարտիկ Վազգեն Ասլանյանի վառ հիշատակին նվիրված հուշամրցաշարը:
 
Մինչ մրցաշարի բացման արարողությունը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հերոսի հիշատակը: Մրցաշարին մասնակցում էին մոտ 50 մարզիկներ՝ Հանրապետության գրեթ բոլոր մարզերից:
 
Միջոցառմանը ներկա էին Վազգենի ընտանիքի անդամները, որոնց հանձնվեց շնորհակալագիր՝ ի նշան երախտիքի: Ներկա էին նաև բռնցքամարտիկներ, մարզիկներ, հյուրեր, ծնողներ: Ներկա էր նաև լեգենդար բռնցքամարտիկ, պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը:
 
Յուրաքանչյուր մրցույթի ավարտին մարզիկները պարգևատրվում էին գավաթով, շնորհակալագրով և գոտիով:
 
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 367+
367+

Նմանատիպ նյութեր