211652_close_icon
views-count8149 դիտում article-date 17:56 28-04-2022

Ես եմ Նիկոլից հարցրել՝ Պուտինն ինչ է առաջարկում պատերազմը կանգնեցնելու դիմաց, ասել ա՝ 5+2. Շարմազանով

News.am-ը գրում է. Հասարակությունը պետք է թմբիրիցդուրս գա եւ գիտակցի, որ այս օրերին որոշվում է Հայաստանի ու Արցախի ճակատագիրը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, Ավետիք Իսահակյանի արձանի մոտից ՀՀԿ-ի նախաձեռնած երթի մեկնարկին լրագրողների հետ զրույցում հայտարարեց կուսակցության փոխնախարար Էդուարդ Շարմազանովը:

«Մեր խնդիրն է նման ակցիաներով ցույց տալ, որ կամ այսր, կամ երբեք: Արդյունքը կլինի բավարար, եթե այս իշխանությունը հեռանա: Այս իշխանությունն իրեն սպառած իշխանություն է, նա սպառվել է դեռ նոյեմբերի 9-ին: Բայց երբ մի բան ֆիզիկապես արդեն գոյություն չի ունենում, ինքնաբերաբար խռխռացնում է, հիմա այս իշխանությունը խռխռացնելու վիճակում է, իրենք չեն գիտակցում»,-ասաց նա:

Պատասխանելով իշխանություների հետ երկխոսության գնալու մասին հարցին Շարմազանովն ասաց, որ սա իշխանություն-ընդդիմություն կամ սահմանադրական բարեփոխումների հարց չէ, որ նստեն սեղանի շուրջ քննարկել:

Հայտարարելով, որ իշխանությունների հետ բանավեճի գնալու իմաստ էլ չկա՝ ՀՀԿ փոխնախագահն ասաց. «Ո՞ւմ հետ գնամ բանավեճի, նրա՞ հետ, ով ասում էր՝ բանակցությունները պատերազմի նույն ելքն էին ապահովելու՝ բայց առանց զոհերի: Նրա հետ, որն ասում էր, թե կարող էր պատերազմը կանգնեցնել, բայց չի կանգնեցրել, որ խաբում ասում էր, թե մինչև Շուշին չտայինք չէին կանգնելու, երբ հակառակի մասին Պուտինն էլ է ասում, ես էլ եմ ասում:

Սրանց խաղաղության մասին խոսելը նույն է, ոնց որ Հիտլերը խոսի քրիստոնեությունից: Հիտլերն էլ էր ասում՝ իմ շարժումը քրիստոնեական է: Խաղաղությունից խոսում է մեկը, որը պատերազմ է բերել, որը պատերազմով հազարավոր երիտասարդների սերունդ է ոչնչացրել, որը մի ամբողջ սերունդ է ուղարկել պատերազմ, շատ լավ իմանալով, որ արդեն պարտվել է:

Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանն շատ լավ իմացել է, որ մենք պարտված ենք, ու այն ասել է մեր հետ հանդիպմանը, որին 20 մարդ է մասնակցել: Հոկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանն իմացել է, որ պարտված ենք, իսկ հոկտեմբերի 20-ին բոլորին ասել է, որ գնան կոտորվեն: Սրա մնալով մենք Հայաստանի նոր տարածքներ ենք տալիս, թուրքը քայլելով գալիս է: Նոր Սարդարապատն այսօր է: Սա Վազգենի և Նիկոլի տեսակների պայքար է»:

Նմանատիպ նյութեր