Նախագահ Խաչատուրյանն ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Ռաֆայել Պետրոս Մինասյանին

Նախագահ Խաչատուրյանն ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Ռաֆայել Պետրոս Մինասյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Ռաֆայել Պետրոս Մինասյանին:



Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Տեր Ռաֆայել Պետրոս Մինասյան շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:



Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայոց եկեղեցու դերը` հատկապես ազգի ինքնության պահպանման գործում:



«Ձեր գործը մեծ նշանակություն ունի մեր ժողովրդի համար: Այն պատմականորեն միշտ մեկ նպատակ է հետապնդել՝ մեր տեսակը պահել, մեր ժողովրդին օգնել դժվարություններից դուրս գալ»,-ասել է նախագահ Խաչատուրյանը:



Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարքը համակարծիք լինելով նախագահի հետ՝ նշել է, որ միայն համատեղ ջանքերով և միմյանց օգնելով է հնարավոր եղել առաջ շարժվել:



Հանդիպմանն անդրադարձ է եղել ազգային-եկեղեցական հարցերին, ինչպես նաև Սփյուռքում մեր եկեղեցու դերի և նշանակության կարևորությանը: 

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք