211652_close_icon
views-count1312 դիտում article-date 15:25 22-04-2022

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ ծննդյան օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Բարձր եմ գնահատում ավանդաբար ամուր բարեկամությունը, փոխըմբռնումը և համագործակցությունը, որոնք հաստատուն կերպով կապում են Հայաստանն ու Ղազախստանը։

Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր պետությունների միջև հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել փոխշահավետ գործընկերության ոգով՝ ի շահ մեր ժողովուրդների»։

Նմանատիպ նյութեր