211652_close_icon
views-count1612 դիտում article-date 22:30 21-04-2022

Բայդենը Սպիտակ տանն ընդունել է Ուկրաինայի վարչապետին

 Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանն ընդունել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ում գրառում են կատարել Սպիտակ տանն աշխատող լրագրողները:

Հանդիպումը տեղի է ունեցել Բայդենի հայտարարության նախօրեին: ԱՄՆ նախագահը,  ինչպես ակնկալվում է, հայտարարելու է Ուկրաինային 1.3 մլրդ ԱՄՆ դոլարի հավելյալ ռազմական ու տնտեսական աջակցություն տրամադրելու մասին:

Նմանատիպ նյութեր