ԱՄԷ-ն հումանիտար օգնություն է տրամադրել Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սոցիալապես անապահով բնակիչներին

ԱՄԷ-ն հումանիտար օգնություն է տրամադրել Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սոցիալապես անապահով բնակիչներին 2022թ․-ի Ռամադան ամսվա ամենամյա բարեգործական ծրագրի շրջանակում դեսպանության նախաձեռնությամբ  էմիրաթական Զայեդ բն Սուլթան Ալ-Նահյան բարեգործական և մարդասիրական կազմակերպությունը շուրջ 150 սննդի արկղեր է տրամադրել Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սոցիալապես անապահով բնակիչներին։

Ռամադան ամսվա բարեգործական ծրագրի ընթացքում, որն իրականացվում է ԱՄԷ Կարմիր մահիկ և Զայեդ բն Սուլթան Ալ-Նահյան բարեգործական և մարդասիրական կազմակերպությունների հովանու ներքո, ՀՀ բոլոր մարզերում անապահով ընտանիքներին կբաժանվի ընդհանուր առմամբ 800 պարենային զամբյուղ։

Ծրագիրը Ռամադան ամսվա ընթացքում Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից իրագործվող լավագույն ավանդույթներից է, որը նպատակ ունի ԱՄԷ-ի բարեգործական և պետական հաստատությունների և մարմինների անշահախնդիր ջանքերի շրջանակներում ամրապնդել հարաբերությունները, համագործակցության և սոցիալական համերաշխության կապերը բարեկամ երկրների հետ:

Էմիրությունների մարդասիրական քաղաքականությունը մարմնավորում է պետության կողմից ընդունված հանդուրժողականության և չափավորության մշակույթի գործնական կիրառումը:

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք