211652_close_icon
views-count1428 դիտում article-date 18:34 18-04-2022

Արևելքը, արևելյան մշակույթը, կենցաղն ու բարքերը՝ հայ զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Համաշխարհային  մշակույթների և հնագույն պատմությունների խաչմերուկում մի հրաշալի և առեղծվածային երկիր է մեզ ողջունում՝ լի բազմաթիվ բացահայտված ու անհայտ կողմերով:

Հայերս՝ որպես հնագույն ժաղովուրդներից և ազգերից մեկը, շատ ընդհանրություններ և նմանություններ ունենք եգիպտական մշակույթի, կենսակերպի և անգամ մտածողության առումով: Արևելքը, արևելյան կենցաղը, վարքերն ու բարքերը  մշտապես մեզ գրավել և մեր  ուշադրության կենտրոնում են եղել: Այս ամենն իր մեծ ազդեցությունն է ունեցել և շարունակում է ունենալ նաև զբոսաշրջության ոլորտի վրա:

Յուրաքանչյուր տարի Հայաստանից հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում  Եգիպտոսի Արաբական Հանրապետություն, վայելում Կարմիր Ծովի բարիքները, բացահայտում անդրծովային բնությունը, անապատի տաք ավազը, արևելյան կենցաղն ու կտրվում առօրյա հոգսերից: Շատ կարևոր է նշել, որ բացի ծովային հանգստից Եգիպտոսն իր այցելուներին է առաջարկում համաշխարհային պատմության և մշակույթի  ամենատարբեր տեսարժան վայրեր, ինչը  մեզ ժառանգություն է հասել դարեր ի վեր և անտարբեր չի թողնում ոչ մի այցելուի:

Այստեղ է գտնվում հնագույն Կահիրե քաղաքը առեղծվածային բուրգերով, հնագույն պատմության թանգարաններով, որտեղ կարելի է հանդիպել եգիպտական փարավոնների մումիաներին և բացահայտել հնագույն երկրի պատմությունը, ինչպես նաև այցելել Լուքսոր պատմական քաղաք, որը նման է թանգարանի բաց երկնքի տակ , տեսնել Խաչիբսուդ թագուհու արարողակարգային տաճարը, որտեղ իրականացվել է փարավոնների մումիապատման արարողությունները, շրջել փարավոնների դամբարաններով, և վերջում նավարկել Նեղոս գետում:

Հաշվի առնելով այս ամենը և հայ զբոսաշրջիկների Եգիպտոս մեկնելու մեծ ցանկությունը՝ «Տաթև» տուրիստական ընկերությունը նախաձեռնել է թռիչքներ դեպի Եգիպտոսի Արաբական Հանրապետություն և 2022 թվականի հունիսի 4-ին կկայանա առաջին թռիչքը Հուրգադա քաղաքում:

Թռիչքներն իրականացվելու է «Armenian Airways» ազգային ավիաընկերության միջոցով յուրաքանրյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:  Ընկերությունը,  գործելով 1992 թ-ից, իր  կուտակած փորձի շնորհիվ կարողանում է ուղիղ թռիչքներ իրականցնել աշխարհի տարբեր երկրներում և այսօր էլ,  հանդիսանալով «Sunrise Resorts and Cruises» հյուրանոցային խմբի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, մրցակցային արժեքներ է ներկայացնում բոլոր այն ուղևորների համար, ովքեր կցանկանան իրենց հանգիստը կազմակերպել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում:

Հայաստանի եռագույնը երկնակամարում ծածանելը մեծ պատասխանատվություն և նվիրում է պահանջում, ինչի շուրջ լուրջ աշխատանքներ է կատարում «Տաթևի» ողջ անձնակազմը՝ խոստանալով յուրաքանչյուր ուղևորի հանգիստը դարձնել ապահով, անմոռանալի և տպավորիչ: 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր