211652_close_icon
views-count6189 դիտում article-date 14:06 17-04-2022

Զելենսկին սպառնացել է վերջակետ դնել Ռուսաստանի հետ բանակցություններին

Tert.am-ը գրում է. Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի հետ բանակցությունները դադարեցնելու սպառնալիքի մասին։ RIA–ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը կդադարեցնի Մոսկվայի հետ բանակցությունները, եթե վտանգվի Մարիուպոլում ուկրաինացի զինվորականների կյանքը։

«Մարիուպոլը միգուցե  Բորոդյանկայի նման է, բայց ես ուզում եմ ասել, որ մեր զինվորականների, մեր տղաների ոչնչացումը վերջակետ կդնի բոլոր բանակցություններին»,- սպառնացել է նա։

Ավելի վաղ՝ ապրիլի 13-ին, ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր 36-րդ ծովային բրիգադի 1026 զինծառայողների մասին, ովքեր զենքերը վայր են դրել և հանձնվել Ռուսաստանին։ Հանձնվածների թվում են եղել 162 սպա, ինչպես նաև 47 կին զինվորական։ 151 մարդ վիրավորվել է, նրանք ուղարկվել են Մարիուպոլի քաղաքային հիվանդանոց։

Նմանատիպ նյութեր