211652_close_icon
views-count959 դիտում article-date 11:08 16-04-2022

Վաշինգտոնը ձգտում է հեռացնել Մոսկվային G-20-ից

Ուկրաինայում շարունակվում է պատերազմը, իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ցանկանում է, որ Ռուսաստանը հեռացվի 20 խոշորագույն տնտեսությունների խմբից, իսկ Ուկրաինա Մոսկվայի ներխուժման հետևանքները ներառվեն Մեծ քսանյակի (G-20) գագաթնաժողովի օրակարգում:

Այդ մասին «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեն Փսակին:

«Բնական է, երբ Ուկրաինայի իրադարձությունների և Ռուսաստանի ներխուժման նման զարգացումները, որոնք ազդում են համաշխարհային հանրության վրա, կենտրոնական դեր են խաղում միջազգային համաժողովներին: Միջազգային հանրությունը պատրաստվում է ներգրավվել Ուկրիանայի տնտեսական վերականգնմանն ու վերակառուցմանը»,- ասում է Փսակին։

Այս հայտարարությւոնները դժվար կացության մեջ են դնում Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյին է, ով այս տարվա G-20 նախագահն է և կհյուրընկալի Բալիում նոյեմբերին կայանալիք գագաթնաժողովը: Նա և այլ երկրներ ունեն իրենց օրակարգը։

Ջակարտայում գործող Synergy Policies վերլուծական կենտրոնի համահիմնադիր Դիննա Պրապտո Ռահարջայի կարծիքով՝ նախագահ Վիդոդոյի ցանկությունն է համոզվել, որ G-20-ի մանդատը պահպանված է և որպես զարգացող տնտեսություն կենտրոնանալ համաճարակից հետո վերականգնման օրակարգի վրա, ներառյալ էներգետիկ ճգնաժամի ու ապրանքների գների բարձրացման վրա:

2014 թվականին Ղրիմի բռնակցումից հետո Մոսկվան հեռացել է առաջատար արդյունաբերական ութ երկրների խմբից, որն այժմ հայտնի է որպես Մեծ յոթնյակ: Այնուամենայնիվ, քիչ հավանական է, որ Ռուսաստանը հեռացվի G-20-ից, որը շատ ավելի լայն խմբավորում է: Այն ունի ավելի շատ մրցակցող շահեր և չունի իր անդամին հեռացնելու որևէ պաշտոնական մեխանիզմ:

Առայժմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է մասնակցել գագաթնաժողովին՝ Պեկինի աջակցությամբ։

Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Գրեգորի Բ. Փոլինգի կարծիքով՝ նախագահ Բայդենը չի գտնվի նրա հետ նույն սենյակում: Նույն կերպ Պուտինի ներկայությունը չեն հանդուրժի, ըստ վերլուծաբանի, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, եվրոպացի որոշ առաջնորդներ, ինչը Ջակարտային դնում է ծանր կացության մեջ, քանի որ այն ստիպված է ընտրություն կատարել Պուտինի ներկայության և մի քանի առաջնորդների բացակայության միջև: Ըստ որոշ կարծիքների՝ Ջակարտան կփորձի լսել բոլոր անդամների կարծիքը:

Այս զարգացումները սակայն խաթարում են գագաթնաժողովի ողջ օրակարգը և առաջացնում պառակտում:

Սպիտակ տան խոսնակ Փսակին իր հերթին ասում է, որ Պուտինն իրեն դրսևորել է որպես «աշխարհում վտարանդի» և «միջազգային համաժողովները նրա տեղը չեն»։

Նմանատիպ նյութեր