FeedConstruct-ն International Gaming Awards-ի ժամանակ ճանաչվել է հաղթող «Տարվա նորարար» անվանակարգում
Վերջերս տեղի ունեցավ Միջազգային խաղային մրցանակաբաշխությունը (International Gaming Awards), որտեղ տարբեր անվանակարգերում ներկայացված էին մի շարք հանրաճանաչ ընկերություններ:
Հայաստանում հիմնադրված սպորտային տվյալների առաջատար մատակարար FeedConstruct-ը ևս մասնակցում էր մրցանակաբաշխությանը:
Մրցանակաբաշխության ժամանակ FeedConstruct ընկերությունը արժանացել է «Տարվա Նորարար Մատակարարի» կոչմանը խաղային ոլորտում իր նորարարական և բարձր էֆեկտիվություն ունեցող ծառայությունների և հնարավորությունների լայն շրջանակի շնորհիվ:
FeedConstruct-ն առանձնանում է ոչ միայն ճշգրիտ և բարձր պահանջարկ ունեցող սպորտային տվյալների մատակարարարմամբ, այլև նորարարական լուծումների շնորհիվ տարբեր հարթակներում այդ տվյալների արագ և հուսալի մատուցմամբ:
.jpg)
FeedConstruct ընկերության գործունեության հիմնական մաս է կազմում սպորտային տվյալների հավաքագրումը, սպորտային նորարական տեխնոլոգիաները և հեռարձակման լուծումները: FeedConstruct-ում յուրաքանչյուր նոր լուծում մշակելիս հաշվի է առնվում բոլոր ասպեկտները. ապահովել անգերազանցելի որակ, բավարարել հաճախորդների բոլոր կարիքները՝ մշտադիտարկման տակ պահելով արագությունն ու հուսալիությունը: