211652_close_icon
views-count5982 դիտում article-date 20:38 12-04-2022

Փառուխում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, 1 զինծառայող է վիրավորվել. ՌԴ ՊՆ

Sputnik Արմենիան գրում է. Անցած մեկ օրվա ընթացքում Փառուխում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով մեկ հայ զինծառայող է վիրավորվել, տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։

«Փառուխ բնակավայրի շրջանում Ադրբեջանական զինված ուժերի կողմից անցած մեկ օրվա ընթացքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի մեկ զինծառայող վիրավորվել է:

Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով երկու կողմերի հետ, միջադեպը կարգավորել է»,–ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր