211652_close_icon
views-count2785 դիտում article-date 16:16 12-04-2022

Առաջարկել ենք ՀՀ դպրոցներում ընդլայնել ռուսերենով դասարանների թիվն՝ ըստ պահանջի․ ԿԳՄՍՆ

ԿԳՄՍՆ-ն տեղեկացնում է, որ Հայաստանում ռուսալեզու գործարար միջավայրի և ներդրումների ակտիվացման ֆոնին ակտիվացել է նաև ռուսալեզու քաղաքացիների ներհոսքը դեպի Հայաստանի Հանրապետություն:

Վերջիններիս առանձնահատուկ հետաքրքրում է Հայաստանում երեխաների ռուսալեզու կրթության հնարավորությունները: Հայաստանում կրթական և գործարար համապատասխան միջավայր ապահովելու նպատակով, ինչպես նաև վերլուծելով առկա իրավիճակը՝ առաջարկել ենք ՀՀ դպրոցներում, այդ թվում՝ ավագ մակարդակում, ընդլայնել ռուսերենով կրթություն իրականացնող դասարանների թիվն ըստ պահանջի: Այդ դասարանները նախատեսված են հիմնավորապես Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև օտարերկրյա այլ քաղաքացիների համար:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորում է հանրակրթական դպրոցներում ռուսերենի ուսուցման որակի բարձրացումը: Այդ կապակցությամբ ռուսաստանյան կողմի հետ համագործակցության շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ակնկալում է ստանալ անհրաժեշտ աջակցություն ՀՀ չափորոշիչներին համապատասխան ռուսերենով դասագրքերի բովանդակությունը մշակելու, ուսուցիչների վերապատրաստման ծրագիր կազմելու և վերապատրաստման դասընթացներն իրականացնելու համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր