211652_close_icon
views-count2000 դիտում article-date 10:31 11-04-2022

Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի անցկացման ժամկետները

Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոներից։

Հայտարարվել է նաև, փառատոնի արտադրական հարթակի՝ GAIFF Pro հավատարմագրման բացման  մասին։ Նաև GAIFF Pro-ն սկսում է C2C նախագծերի և աշխատանքային փուլում գտնվող ֆիլմերի հայտերի ընդունումը: C2C շուկան այս տարի տեղի կունենա հուլիսի 11-15-ը: Մասնակցության պայմաններն ու վերջնաժամկետի մասին ինֆորմացիան հասանելի է փառատոնի պաշտոնական կայքում։

Որպես GAIFF Pro-ի բաղադրիչ՝ C2C Տարածաշրջանային համատեղ արտադրության շուկան Արևմտյան Ասիայի տարածաշրջանի կինոռեժիսորների համար նախատեսված միջազգային հարթակ է, որը հնարավորություն է տալիս զարգացնել ռեժիսորի առաջին կամ երկրորդ ֆիլմի նախագիծը, ինչպես նաև այն ներկայացնել կինոոլորտի միջազգային մասնագետներին՝ խթանելով և հաստատելով համագործակցություն երկրների միջև:

Նմանատիպ նյութեր