211652_close_icon
views-count1546 դիտում article-date 15:48 09-04-2022

Իրանի ոչ նավթային արտադրանքի արտահանումն աճել է 38 տոկոսով

Իրանի ոչ նավթային արտադրանքի միջին արտահանումը մեկ ամսում աճել է 38 տոկոսով: Այս մասին հայտնում է IRNA-ն:

Նշվում է, որ Իրանի նոր կառավարությունը կարողացել է նման աճ ապահովել իր տնտեսական դիվանագիտությունը զարգացնելու, ենթակառուցվածքների ստեղծման և խոչընդոտների վերացման շնորհիվ:

Իրանի ոչ նավթային արտադրանքի արտահանման ամսական միջինը հասել է 4. 33 մլրդ դոլարի, ինչը 38 տոկոսով ավել է նախորդ կառավարության գործունեության ժամանակահատվածի համեմատ։

Նմանատիպ նյութեր