211652_close_icon
views-count3384 դիտում article-date 18:01 07-04-2022

Առաջին անգամ ռեկտորը կին է. Մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնում հաստատվեց Սրբուհի Գևորգյանը

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները:

Նշենք, որ ռեկտորի ընտրության մրցույթը կայացել է մարտի19-ին: Համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստին մասնակցել են խորհրդի 20 անդամները:

Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով հոգաբարձուների խորհուրդը /19 կողմ, 0 դեմ,1 քվեաթերթիկ անվավեր/  ռեկտոր է ընտրել հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Ռաֆիկի Գևորգյանին՝ 5 տարի ժամկետով:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ասաց. «100-ամյա ավանդույթներ ունեցող բուհը առաջին անգամ ռեկտոր է ընտրել կին: Շատ խորհրդանշական է, որ ընտրության արդյունքները հաստատվում են Մայրության ու գեղեցկության օրը»:

Իր հերթին նորընտիր ռեկտորն ասաց. «Շնորհակալություն հայտնեց վստահության համար եւ հավաստիացրեց, որ համալսարանը քաջ գիտակցում է իր պատասխանատվության տիրույթը բարձրագույն կրության ոլորտում եւ պատրաստ է շատ կոնկրետ որակական գործընթացներն ապահովելու առումով»:

Նմանատիպ նյութեր