211652_close_icon
views-count1491 դիտում article-date 15:03 05-04-2022

Իբրահիմ Քալինը և Վիկտորյա Նուլանդը քննարկել են իրավիճակը Սիրիայում, Ադրբեջանում, Հայաստանում և Իսրայելում

Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը եւ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը քննարկել են համաշխարհային օրակարգի մի շարք հարցեր։ Դրանց թվում են Սիրիան, Ադրբեջանը, Հայաստանը եւ Իսրայելը, էներգետիկ անվտանգությունը, պաշտպանական համագործակցությունը, ինչպես նաեւ երկկողմ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները, հայտնում է Anadolu-ն։

Հանդիպման ընթացքում նշվել է, որ մարտի 29-ին Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունները «դրական ազդակ» են հաղորդել խաղաղության ջանքերին, ընդ որում Թուրքիան «կարեւոր դեր» է խաղում «Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմին վերջ տալու» ջանքերում։

Քալինը նշել է, որ Թուրքիան վճռականորեն կշարունակի հրադադարի եւ մարդասիրական միջանցքների բացման դիվանագիտական ​​նախաձեռնությունները։

Երկուստեք գոհունակություն է հայտնվել նաեւ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ հայտարարված ռազմավարական մեխանիզմի իրագործման կապակցությամբ՝ հայտարարելով, որ դա դրական ազդեցություն կունենա երկկողմ հարաբերությունների ընթացքի վրա։

Նմանատիպ նյութեր