211652_close_icon
views-count1936 դիտում article-date 19:20 01-04-2022

Առաջին հարյուր շախմատիստների ցուցակում տեղ են գտել Հայաստանի երկու ներկայացուցիչներ. ՖԻԴԵ

ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների դասակարգման  վարկանիշային հերթական աղյուսակը:  Տղամարդկանց ցանկը  շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի  Մագնուս Կառլսենը / 2864 միավոր/:

Առաջին հարյուր շախմատիստների ցուցակում տեղ են գտել Հայաստանի երկու ներկայացուցիչներ.  Գաբրիել Սարգսյանը / 58-րդ,  2681 միավոր /  և Հրանտ Մելքումյանը / 96 –րդ, 2649 /:

Կանանց  սանդղակը գլխավորում է չինուհի Հու Յիֆանը /  2650 /:

Մեր Էլինա Դանիելյանը  31 –րդն է / 2441 միավոր /,  Աննա Սարգսյանը 56 –րդն է  / 2395 /, իսկ Լիլիթ Մկրտչյանը 70- րդն է  / 2378 /:

Նմանատիպ նյութեր