211652_close_icon
views-count2225 դիտում article-date 15:17 01-04-2022

Հայկական կողմը մեծ ակնկալիքներով է սպասում Եգիպտոսի առաջնորդի՝ Հայաստան պաշտոնական այցին

Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիին։ Հայտնում է ԱԳՆ-ն։ 

Կարճատև զրույցի ընթացքում ՀՀ դեսպանը նախագահ աս-Սիսիին փոխանցել է Վահագն Խաչատուրյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները։

Դեսպան Փոլադյանը նշել է, որ հայկական կողմը մեծ ակնկալիքներով է սպասում Եգիպտոսի առաջնորդի՝ Հայաստան պաշտոնական այցին։

Պատասխան խոսքում Եգիպտոսի առաջնորդը նշել է, որ կօգտվի ընձեռած հնարավորություններից՝ այցելելու Հայաստան։

Շնորհավորելով ՀՀ դեսպանին հավատարմագրերի հանձնման կապակցությամբ՝ ԵԱՀ նախագահ աս-Սիսին բարձր է գնահատել հայ-եգիպտական ավանդական բարեկամական հարաբերությունները և հաջողություն է մաղթել  ՀՀ դեսպանին իր առաքելության մեջ։

Նմանատիպ նյութեր