211652_close_icon
views-count2265 դիտում article-date 22:48 21-03-2022

ՖԻԴԵ-ն կես տարով որակազրկեց Կարյակինին՝ Ռուսաստանի ռազմական գործողություններին զորակցություն հայտնելու համար

ՖԻԴԵ-ի՝ էթիկայի հարցերով հանձնաժողովը կես տարով որակազրկել է ռուսաստանցի գրոսմայստեր Սերգեյ Կարյակինին՝ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողություններին զորակցություն հայտնելու համար:
 
«Սերգեյ Կարյակինի հայտարարությունները՝ Ուկրաինայում շարունակվող ռազմական կոնֆլիկտի մասին, խիստ բացասական արձագանք ունեցան սոցցանցերում և այլ տեղերում», նշված է հանձաժողովի զեկույցում:
 
Հանձաժողովի կարծիքով, Կարյակինի արտահայտությունները վնաս են հասցնում շախմատի և ՖԻՖԵ-ի համբավին, ինչպես նաև կարող են վնաս հասցնել հենց շախմատիստի հեղինակությանը:
 
Փետրվարի վերջում, աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկը համարվող Կարյակինը բաց նամակ հրապարակեց՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին, որտեղ աջակցեց վերջինիս որոշումը. ռազմական գործողություններ սկսել Ուկրաինայում:
 
«Երկար 8 տարիներ մենք հույսով էինք սպասում, թե երբ պետք է փրկվենք անթիվ ռմբակոծություններից և մարդկային կորուստներից՝ Կիևի, առայժմ գործող ռեժիմի կողմից:
 
Իմ անվերապահ զորակցությունն եմ հայտնում ձեզ՝ մեր գերագույն հրամանատարին, զորակցություն՝ ի պաշտպանություն Ռուսաստանի շահերի, մեր բազմազգ ռուս ժողովրդի», գրել էր շախմատիստը:

Նմանատիպ նյութեր