211652_close_icon
views-count176619 դիտում article-date 19:43 14-03-2022

Արտառոց դեպք Արմավիրում. դպրոցի տնօրենը հայտնել է, որ իր տան ննջասենյակի զարդատուփից գողացել են ոսկյա զարդերը, իսկ հետո ահազանգել է, թե այն հայտնաբերել է մահճակալի տակ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝  երեկ՝ մարտի 13-ին, ոստիկանության Արմավիրի բաժին է դիմել Արմավիր քաղաքի բնակիչ, 52-ամյա Հասմիկ Գ.-ն և հայտնել, որ իր բնակարանը թալանել են:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  նշված հասցե են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Վոլոդյա Գևորգյանը:

Տեղում Հասմիկ Գ.-ն ոստիկաններին հայտնել է, որ մարտի 9-ից մինչև մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում վերջինիս բնակարան մուտք ու ելք ունեցող անձը ննջասենյակի զարդատուփից  գողացել է  մոտ 11 կտոր ոսկյա զարդեր:  Նա հայտնել է նաև, որ իր ծնողները մշտապես տանն են եղել:

Մինչ ոստիկանները ձեռնարկում էին անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, ժամեր անց Հասմիկ Գ.-ն դարձյալ ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ  զարդերը հայտնաբերվել են ննջասենյակի մահճակալի տակ:

Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հասմիկ Գ.-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը Արմավիր քաղաքի դպրոցներից մեկի տնօրենն է, իսկ ոսկյա զարդերը արժեն մոտ 2 մլն դրամ:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Նմանատիպ նյութեր