Արտակարգ իրավիճակ՝ Սյունիքի մարզում. Սիսիանի ճանշինի անփութության հետևանքով մոտ 2 կմ-անոց ճանապարհը դարձել է անանցանելի, մեծ թվով մեքենաներ չեն կարողանում երթևեկել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արտակարգ իրավիճակ՝ Սյունիքի մարզում. Սիսիանի ճանշինի անփութության հետևանքով մոտ 2 կմ-անոց ճանապարհը դարձել է անանցանելի, մեծ թվով մեքենաներ չեն կարողանում երթևեկել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Արդեն 3 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում։ 200-ից ավելի տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ բեռնատար ավտոմեքենաների վարորդներ, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 195-197 կմ հատվածը չեն կարողանում անցնել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը Սիսիանի ճանշինի թերի աշխատանքն է. նրանք չեն կատարել ճանապարհը ձյան շերտից և մերկասառույցից մաքրելու աշխատանքներ։

Օպերատիվ են գործել միայն Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր փորձում են բահերով ճանապարհի վրայից մաքրել ձյունն ու մերկասառույցը։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ 

Մնում է՝ Սիսիանի ճանշինի պատասխանատուները մի քիչ սրտացավ մոտենան գործին և կատարեն իրենց աշխատանքը։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք