211652_close_icon
views-count59570 դիտում article-date 18:44 05-02-2022

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են Mercedes G-500-ը, BMW-ն և ЗИЛ բեռնատարը. 3 պայմանագրային զինծառայողներ տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝  փետրվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
 
Ժամը 10:40-ի սահմաններում, Տավուշի մարզի բնակիչ, 27-ամյա Հայկ Պ.-ն, իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով, Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել Երևանի բնակիչ, 37-ամյա Հովհաննես Գ.-ի վարած Mercedes G-500 մակնիշի ավտոմեքենային, այնուհետև իր ավտոմեքենայի հետնամասով բախվել է Արարատի մարզի բնակիչ, 62-ամյա Սպարտակ Օ.-ի վարած ЗИЛ-ММЗ մակնիշի ավտոմեքենային:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի ուղևորներ, Գավառի բնակիչ, 24-ամյա Ռուստամ Պ.-ն, Արարատի մարզի բնակիչ, 33-ամյա Կարապետ Կ.-ն և Լոռու մարզի բնակիչ, 29-ամյա Շալիկո Ս.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն:
 
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:
 
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մանուչարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստբում:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդներից Հայկ Պ.-ն, հիվանդանոց տեղափոխված Ռուստամ Պ.-ն, Կարապետ Կ.-ն և Շալիկո Ս.-ն ծառայում են Արցախի Պաշտպանության Բանակի N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ:
 
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր