«Օմիկրոն» շտամը կամաց-կամաց մտնում է գործողության մեջ. պետք է նորից վերադառնանք տագնապային վիճակի. Փաշինյան
Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի դեմ պայքարը շարունակում են մնալ պատվաստումները, այս շտամը բավական վարակելիությամբ է աչքի ընկնում է և շատ երկրներում այն կտրուկ աճ է գրանցում, բայց պատվաստումները նպաստել են, որ չունենանք մահացության նման մեծ աճ։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշեց, թե կորոնավիրուսի հետ կապված կառավարության իրականացրած սահմանափակումները քննադատությունները որևէ հիմք չունեն. «Ես նորից ուզում եմ վերադառնալ 2020 թվական, երբ որոշ շրջանակներ մեզ ծվեն-ծվեն էին անում, թե ամբողջ աշխարհում կառավարվում է կորոնավիրուսը, իսկ Հայաստանում պատշաճ մակարդակով չի կառավարվում: Ես կոչ եմ անում վերադառնալ 2020 թվական և հետևել մեր և այլ համեմատվող երկրներում հիվանդության դինամիկային:
Հիմա էլ ասում են՝ բիզնեսն այդքան տուժել է, նորից սահմանափակումներ եք մտցնում, որ միայն պատվաստված անձինք կարող են ռեստորան գնալ: Ի՞նչ եք ուզում էդ մարդկանից: Մենք առաջիններից ենք, որ հրաժարվել ենք լոքդաունի քաղաքականությունից: Մեր քաղաքականությունն ուղղված է նրան, որ ստիպված չլինենք վերադառնալ լոքդաունների, որ բոլոր այդ բիզնեսները մեկ ամսով իսպառ փակվեն և վերականգնվելու որևէ հնարավորություն չունենան:
Տեսչական մարմիններն ամենայն խստությամբ պետք է հետևեն ուժի մեջ մտած սահմանափակումների իրականացմանը: Ընդ որում, դրա պատասխանատվությունը կրում են տնտեսվարողները, ոչ թե քաղաքացիները: Սա արվում է հենց տնտեսվարողների շահերից, քանի որ հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք գնալ լոքդաունի»,- հայտարարեց վարչապետը: