Ավտովթար Տավուշի մարզում. Lada Priora-ն Ազատամուտ գյուղում բախվել է ծառին և կողաշրջվել. կա վիրավոր. օպերատիվ են գործել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ավտովթար Տավուշի մարզում. Lada Priora-ն Ազատամուտ գյուղում բախվել է ծառին և կողաշրջվել. կա վիրավոր. օպերատիվ են գործել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ  Այսօր՝ հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում; Ժամը 11:40–ի սահմաններում Lada Priora մակնիշի ավտոմեքենան Ազատամուտ բնակավայրում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  Տաբուշի մարզային փրկարարական վարչության Ազատամուտի 115/1 հրշեջ-փրկարարական խմբի  փրկարարները:

Օպերատիվորեն ժանանել են նաև ճանապահային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով  դիմել է «Իջևան» բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը:

Փաստի առթիվ  ՃՈ  հետաքննիչի կողմից նյութեր են նապապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
 

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք