Շատ շուտով ոստիկանության «պոստերի» գաղափարն էլ կվերանա. Մհեր Գրիգորյան

Շատ շուտով ոստիկանության «պոստերի» գաղափարն էլ կվերանա. Մհեր Գրիգորյան Պետությունն ունի ինֆորմացիան՝ մարդն ունի վարորդական իրավունք, թե ոչ, բայց հիմա մի հատ էլ իրենից ուզում ենք այդ ինֆորմացիայի հաստատումը: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց Էկոնոմիկայի Նախարար Վահան Քերոբյանը:

«Պետք է կամաց-կամաց ձերբազատվել դրանից: Տարբեր երկրներում դու ցույց ես տալիս քո ID-ն ոստիկանն արդեն ստուգում է՝ դու ունես վարորդական իրավունք, թե չունես: Մենք ուզում ենք այնպես անել, որ այն ինֆորմացիան, որ պետությունն ունի, էլի չուզի մարդկանցից: Սրանով մենք նաեւ թվայնացմանը կօժանդակենք»:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասոց, որ իրենք հենց այդ ճանապարհով էլ գնում են. «Ժամանակից աշխարհում մարդը ID քարտից բացի ուրիշ որեւէ բան ունենալու կարիք չունի՝ տեղեկանք, սոցքարտ, անձնագիր եւ այլն:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նկատեց, որ շատ շուտով «պոստերի» գաղափարն էլ կվերանա. «Եթե մենք ունենք պարեկային ծառայություն, որը 1-2 րոպեից հայտնվում է դեպքի վայրում, այդ դեպքում մնացած բոլոր հարակից ծառայությունները, որոնք իրենց ժամանակի 90 տոկոսը ոչ ֆունկցիոնալ են անցկացնում, այդ արդյունավետությունն էլ էականորեն կբարձրանա»,- ընդգծեց նա:

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք