211652_close_icon
views-count1691 դիտում article-date 15:00 20-01-2022

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Լիտվայի միջև ռեադմիսիայի մասին համաձայնագրի կիրարկման արձանագրությանը

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի և Լիտվայի միջև՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման մասին արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի եւ ԵՄ-ի միջև  առանց թուլտվության  բնակվող  անձանց   հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագիրը  ստորագրվել է  2013թ.-ի ապրիլի 19-ին, և  ուժի մեջ է մտել 2014թ. հունվարի 1-ից:

Համաձայնագրի  միջոցով Պայմանավորվող  կողմերը նախատեսում են փոխադարձության հիման վրա ստեղծել  արագ և արդյունավետ իրավական ընթացակարգեր այն անձանց հայտնաբերման և անվտանգ  ու կանոնակարգված վերադարձի համար, որոնք չեն բավարարում, կամ այլևս  չեն բավարարում Հայաստանի  կամ Եվրոպական միության անդամ պետություններից  մեկի տարածք մուտք գործելու, այնտեղ  գտնվելու  կամ բնակվելու  համար պահանջներին, և դյուրացնելու այդպիսի  անձանց տարանցումը` համագործակցության ոգով:

Մինչ  այս  Համաձայնագրի  կնքումը Հայաստանը  ռեադմիսիայի վերաբերյալ երկկողմ  համաձայնագրեր  է  ստորագրել ԵՄ անդամ  10  պետությունների, այդ թվում և Լիտվայի  հետ: Այս համաձայնագիրը, հնարավորություն  է տալիս  ԵՄ անդամ բոլոր պետությունների  հետ սահմանել և իրականացնել միասնական ընթացակարգեր` Կողմերի տարածքներում առանց թույլտվության բնակվող  անձանց  հետընդունման հարցերում:

Նմանատիպ նյութեր