Քեզ բացակա չենք դնի. Եղվարդում նշեցին 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Լևոնի 20–ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դեկտեմբերի 18-ին Եղվարդ քաղաքի Լևոն Հովհաննիսյանի անվան նախակրթարանում տնօրեն Տիգրան Բարսեղյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված 44-օրյա պատերազմում քաջի մահով ընկած տղաներին:
Փառք ու պատիվ, անմահ հերոսներին, և մեր խոնարհումը նրանց:
Հարգելի հյուրեր, միջոցառման իրականացման համար ուզում եմ շնորհակալությունս հայտնել Եղվարդի թիվ 1 դպրոցի տնօրենին՝ տիկին Համեստ Մելիքյանին, Արվեստի դպրոցի տնօրեն պարոն Լիպարիտ Մանյանին, Պաշտպանության նախարարությանը և Պաշտպանության նախարարության «Հայ Զինվոր» հանդես-թերթին»:
Միջոցառմանը ներկա էին Նաիրի խոշորացված համայնքի համայնքապետ Նորայր Սարգսյանը,Արվեստի դպրոցի տնօրեն` Լիպարիտ Մանյանը, Սբ. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովսեփ քահանա Ալեքսանյանը, Եղվարդի զորամասի հրամանատարությունից, Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ,Կոտայքի մարզպետարանի ներկայացուցիչներ, զոհված զինծառայողների ծնողներ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արթուր Դավթյանի