Ճանապարհի մերկասառույցի պատճառով Չայնիի ոլորաններում բախվել են Opel Astra-ն ու ВАЗ 21099-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Չայնիի ոլորաններում բախվել են Opel Astra-ն ու ВАЗ 21099-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Այսօր՝ հունվարի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում՝ Չայնիի ոլորաններում, բախվել են Արարատի մարզի բնակիչ, 24-ամյա Գրիգոր Եղոյանի վարած Opel Astra մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 52-ամյա Ուլյան Զաքոյանի վարած ВАЗ 21099  մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի  ավագ տեսուչներ Լևոն Զազյանն ու Գուրգեն Մաթևոսյանը:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է  նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը  պարզում է վիրավորի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
 

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք