Ի՞նչ է պետք «ավանգարդ» դիրքերում լինելու համար․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ժամանակին, երբ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր էր, միշտ էլ ամեն ինչ արել է անլրջացնելու խորհրդարանական գործունեությունը, քաղաքական դիսկուրսը վերածելու բամբասանքի ու դատարկ աղմուկի մակարդակի, փողոցի մակարդակի: Բարեբախտաբար, նախորդ գումարումների խորհրդարանի մեծամասնությունը, ինչպես նաև այլ ընդդիմադիրները տուրք չեն տվել այդ ամենին, և նա, որպես այդպիսին, գրեթե միայնակ էր: Լավ, գուցե հնարավոր է՝ 1-2 այլ բացառություններով:
Սակայն այդպես չէ, ու երբեմն տպավորություն է, թե քպ-ականների մեջ «ավանգարդ» դիրքերում լինելու համար պարտադիր է շրիշակից ցածր մակարդակն ու ամոթի իսպառ բացակայությունը: Խորհրդարանական վերջին օրերի քննարկումները (և ոչ միայն դրանք) նշվածի վառ վկայությունն են: Հասկանալի է, որ նույնիսկ ՔՊ-ում բոլորը չեն այդպիսին, սակայն փորձը ցույց է տալիս, որ նշվածի դասին չպատկանողները, կարծես, փոքրամասնություն են ու առանձնապես իրենց ի ցույց չեն դնում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։