211652_close_icon
views-count4484 դիտում article-date 21:49 19-01-2022

«Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացողը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման

Հռոմի վճռաբեկ դատարանը մերժել է Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոբինյոյի փաստաբանների բողոքարկումն ու հաստատել խմբակային բռնաբարության համար ֆուտբոլիստին 9 տարվա ազատազրկման դատապարտելու վճիռը, հայտնում է Armsport.am-ը:

2017-ի նոյեմբերին Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացողը դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման այն պատճառով, որ 2013-ի հունվարի 22-ին Իտալիայում մասնակցել էր գիշերային ակումբում 23-ամյակը նշող ալբանացի աղջկա խմբակային բռնաբարությանը։

2020-ի հոկտեմբերին Ռոբինյոն միացել էր իր հարազատ «Սանթոսին», բայց հասարակության բողոքների պատճառով ընդամենը 4 օր անց նրա պայմանագիրը խզվել էր։

Իր կարիերայի ընթացքում Ռոբինյոն հանդես է եկել այնպիսի անվանի ակումբներում, ինչպիսիք են Մադրիդի «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին», «Միլանը» և «Սանթոսը»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր