«Հայրենիքն ինձ համար իմ ԵՍ-ն է,Արցախն իմ խիղճն է». Մամիկոն Խուրշուդյան. Newsmedia.am

«Հայրենիքն ինձ համար իմ ԵՍ-ն է,Արցախն իմ խիղճն է». Մամիկոն Խուրշուդյան. Newsmedia.am

2022 թվականի անելիքների, 2021թվականին իրականացված աշխատանքների, Հայաստան, Արցախ, Սփյուռք AAD.am ամենամյա մրցանակաբաշխության հավակնորդների ընտրության, վիրավոր եւ հաշմանդամություն ունեցող ՏՂԱՆԵՐԻ առջեւ ծառացած խնդիրների, Արցախ-Սփյուռք ամուր կապի, հայրենիքի, երջանկության բանաձեւի, ընկերության, սեւի ու սպիտակի եւ մի շարք այլ ուշագրավ հարցերի շուրջ , Newsmedia.am-ը զրուցել է ‹‹Եռամիասնություն հանուն զարգացման›› Հ/Կ -ի նախագահ ՄԱՄԻԿՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԻ հետ։



-Պարոն Խուրշուդյան, տարիներ շարունակ Դուք բավականին ակտիվ հասարակական գործունեություն եք ծավալում՝ անդրադառնալով ամենատարբեր ոլորոտների եւ խնդիրների. կարիքավոր ընտանիքներ, զինվորներ, կազմակերպում եք տարբեր միջոցառումներ, դասընթացներ և կոնֆերանսներ, որոնց հիմնական նպատակն է աջակից լինել և լուծելի դարձնել տարբեր խնդիրներ՝ ամուր պահելով Արցախ-սփյուռք կապը։ Ինչպե՞ս կգնահատեք անցնող տարվա Ձեր գործունեությունը, եւ ի՞նչ ծրագրեր ունի Ձեր կողմից հիմնադրած ‹Եռամիասնություն հանուն զարգացման›› Հ/Կ-ն՝ արդեն 2022թվականի հետ կապված ։




-2020֊-ից հետո, կարծում եմ ոչ միայն ես, այլ համայն հայությունը համախմբվելու, մեկտեղվելու հստակ պահանջ և կարիք ունի... 2021-ը համարում եմ հետ վիրահատական և առողջացման շրջան, իսկ 2022֊-ից ակնկալում եմ բոլորիս նպատակների և իրագործման տարի:
Ինչ վերաբերում է մեր կազմակերպության ծրագրերին, պետք է նշեմ, որ մենք կատարում ենք մեր միջնորդական առաքելությունը՝ օգնելով վիրավոր տղաներին իրենց նպատակների իրագործման ճանապարհին։



-Պարոն Խուրշուդյան, Ձեր կողմից կազմակերվող ավանդական բնույթ կրող տարեվերջյան մրցանակաբաշխություններին առանձնացվում են տարվա լավագույնները.ի դեպ, ովքե՞ր կարող են արժանանալ սահմանված հատուկ անվանակարգերի: Օրինակ երեք կարեւոր ի՞նչ սկզբունքներ կարող եք առանձնացնել՝ լավագույններին այդ անվանակարգերում ներկայացնելու համար:



-Հայաստան, Արցախ, Սփյուռք AAD.am ամենամյա մրցանակաբաշխությունների ամբողջ պատմության ընթացքում լավագույններին ընտրել են մեր երկրի բանիմաց, իրենց ոլորտների գիտակներ, մտավորական անհատներն ու կազմակերպությունների ներկայացուցիչները։ Դա հավաքական ընտրություն է, որը ես ողջունում եմ, և համարում եմ արդար ընտրություն։



-Պարոն Խուրշուդյան, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Ձեր կապը ամուր է նաեւ մեր վիրավոր եւ հաշմանդամ տղաների հետ. կներկայացնե՞ք պատկերը, թե որոնք են այն հիմնական խնդիրները, որոնց հետ մինչ օրս առերեսվում են մեր Տղաները։




-Կարծում եմ, որ այսօր մեր տղաները ունեն երկու խնդիր՝ առաջինը դա բարոյահոգեբանական հատվածն է, իսկ երկրորդը՝ հասարակության մեջ վերաինտեգրման խնդիրը ։ Այս տարի ամբողջ ներուժս ուղղելու եմ այս երկու իրավիճակները իսպառ բացառելուն։



 



-Դուք Տարեվերջին ԱՀ Մարտակերտի Եկեղեցում կնքեցիք մեր վիրավոր Տղաներից մի քանիսին։ Ի՞նչ զգացողություններ եք ունենում ՝ամեն անգամ տեսնելով պատերազմը վերապրած, պատերազմի «դրոշմը» ֆիզիկապես եւ հոգեպես իրենց վրա կրող ՏՂԱՆԵՐԻՆ:



 



May be an image of 9 մարդ, people standing, military uniform և դրսումը



May be an image of 7 մարդ, people standing, military uniform և դրսումը



 



-Դեկտեմբեր ամսին Մարտակերտի Հոռաթաղ գյուղի զորամասին կից վանքում կնքեցինք զինվորների, նրանցից երկուսի քավորը ես էի։ Երկուսի անունն էլ Հարություն է, մեկը՝ Ստեփանակերտից, մյուսը` Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանից։ Սպասում եմ սանիկներիս զորացրվելուն, որպեսզի մտածենք նաև իրենց զբաղվածությանն առնչվող հարցերը լուծելուն։ Իմ կյանքն ամբողջությամբ խնդիրների և դրանց լուծումներին ուղղված ջանքերի մեծ շտեմարան է հիշեցնում, որտեղ միշտ պատասխանում եմ հետևյալ կերպ. «այս հարցն էլ կլուծենք…»



-Պարոն Խուրշուդյան, Ձեր թույլտվությամբ անցնենք բլից զրույցի։



-Սիրով։



-Հայրենիքը Ձեզ համար:



-Հայրենիքն ինձ համար իմ ԵՍ-ն է։



-Արցախը։



-Արցախն իմ խիղճն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք