Արցախի ԱԻՊԾ նյութատեխնիկական ապահովման և պետական ռեզերվների վարչությունն ամփոփել է 2021 թվականը

Արցախի ԱԻՊԾ նյութատեխնիկական ապահովման և պետական ռեզերվների վարչությունն ամփոփել է 2021 թվականը Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության նյութատեխնիկական ապահովման և պետական ռեզերվների վարչությունն ամփոփել է 2021 թվականի ընթացքում կատարված աշխատանքները:

2021 թվականի ընթացքում նյութատեխնիկական ապահովման և պետական ռեզերվների վարչության կողմից կատարվել են նպատակասլաց աշխատանքներ՝ ծառայությանը նյութական ու տեխնիկական միջոցներով ժամանակին մատակարարման, ավտոմոբիլային ու հատուկ-հրշեջ տեխնիկական միջոցների անխափան աշխատանքի ապահովման, ինչպես նաև պետական գնումների ժամանակին իրականացման ուղղությամբ:

Վարչության գործունեությունն ուղղված է եղել վառելիքի հատկացվող չափաքանակների բաշխման և նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությանը` խնդիր ունենալով ապահովել փրկարարական և տնտեսական աշխատանքների ապահովման անընդհատությունը:

Վառելիքաքսուքային նյութերի մատակարարումներն իրականացվել են առանց որևէ խափանումների: Ստորաբաժանումները լրիվությամբ ապահովվել են լիմիտով սահմանված վառելիքաքսուքային նյութերով:
2021թ. բերքահավաքն անկորուստ կազմակերպելու համար պետական պահուստային ֆոնդից հատկացվել և ձեռք է բերվել լրացուցիչ վառելիքաքսուքային նյութեր` բենզինային վառելիք, անհրաժեշտ քանակի դիզվառելիք։

ԱԻՊԾ ստորաբաժանումներից ընդունվել է ՎՔՆ շարժի հաշվետվությունները և ընդհանրացնելով ներկայացվել է ծառայության ֆինանսատնտեսագիտական բաժին:

2021թ. ԱԻ պետական ծառայության անձնակազմն ապահովվել է իրային ունեցվածքով` hամաձայն ԱՀ կառավարության 2019 թվականի հուլիսի 16-ի «Փրկարար ծառայության համազգեստի ձևը, տրման կարգը և օգտագործման ժամկետները սահմանելու մասին» որոշման:

Տարվա կտրվածքով իրականացվել է իրային ունեցվածքի պլանավորում հաջորդ տարվա համար:

2021թ. արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը համալրվել է 51 միավոր ավտոմեքենաներով և տրվել է նոր պետհամարանիշներ: Ներկա դրությամբ ԱԻՊԾ-ում հաշվառված է 111 միավոր ավտոմեքենաներ:
2022 թվականի համար կազմվել է պլան ժամանակացույց:

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք