211652_close_icon
views-count76437 դիտում article-date 18:29 19-01-2022

Երևանում ավտոմեքենաների թալանման դեպքերի աճ է նկատվում, իսկ ոստիկանները բավարարվում են՝ տուժողներին ասելով. «Եղունգ ունես, գլուխդ  քորի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վերջին օրերին մայրաքաղաքում ավելացել է ավտոմեքենաների թալանման դեպքերը։ Բանը հասել է նրան, որ անգամ 1 օրում մայրաքաղաքում թալանվում է 10-ից ավելի ավտոմեքենաներ։ Գողը կամ գողերը խտրականություն չեն դնում ոչ վարչական շրջանների, ոչ էլ ավտոմեքենաների մակնիշների վրա. հիմնականում թալանում են թանկարժեք ու «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաներ։ 

Հունվարի 13-ին Արարատի մարզի բնակիչ՝ 22-ամյա Վահե Ա-ն Նորք Մարշ 13-րդ փողոցի տներից մեկի մոտ կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները հափշտակել ու աննկատ հեռացել է դեպքի վայրից։ 

Ահազանգով ժամանած ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի աշխատակիցները ժամանել են նշված վայր, արձանագրել տեղի ունեցած գողությունը, ապա տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալ Վահե Ա-ն։ 

Թվում է, թե այսքանով հանցագործությունը ոստիկանների համար համարվում է բացահայտված, մինչդեռ, SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, վերջինս խոստովանել է, որ հունվար ամսին մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում կայանված ավտոմեքենաներից կատարել է գողություններ, ինչից հետո ոստիկաններն իրենց գործը, հավանաբար, համարելով ավարտված, գողին բաց են թողել։ Տուժող քաղաքացիներին էլ հայտնել են, թե գողությունների փաստով նյութեր են նախապատրաստվում։ 

Mercedes-ի սեփականատեր՝ 51-ամյա Հայկազ Դ-ին պատճառվել է մոտ 1 մլն 600 հազար դրամի վնաս։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր