40179 դիտում
14:00 19-01-2022
Խոշոր ավտովթար Մասիս քաղաքում. բախվել են Mitsubishi Colt–ն ու 06-ը. 6 վիրավորներից 2-ը երեխաներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Այգեպատ գյուղի բնակիչ, 35-ամյա Վահան Հ.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի և Մասիս քաղաքի բնակիչ, 28-ամյա Տիգրան Ս.-ի վարած Mitsubishi Colt մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Վահան Հ.-ի ուղևոր, Այգեպատ գյուղի բնակիչ, 28-ամյա Լիաննա Հ.-ն և Տիգրան Ս.-ի ուղևորներ, Մասիս քաղաքի բնակիչներ, 27-ամյա Ժենյա Ի.-ն, 5-ամյա Աննա Ի.-ն, 5-ամյա Արթուր Ս.-ն տեղափոխվել են՝ մի մասը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն, մի մասն էլ՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վաչության թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել նույն վաշտի ավագ տեսուչ Կարեն Ստեփանյանը, ով այնուհետև վերադարձել է դեպքի վայր և սահմանազատել տարածքը, որպեսզի հետաքրքրասեր վոարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա:
Ժամանել են նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Մասիսի բաժնի պետ Վահագն Գրիգորյանը:
Վթարի փաստով տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարող ՃՈ ավագ հետաքննիչ Հայկ Մեծոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+