211652_close_icon
views-count1623 դիտում article-date 16:56 19-01-2022

«Musk Factor» բազմասերիանոց ֆիլմին միացել է NASA-ին կից ինստիտուտի գիտնական դոկտոր Արմեն Խրլոփյանը

Musk Factor գիտաֆանտաստիկ, երգիծական ֆիլմի ստեղծագործական կազմը համալրել է դոկտոր Արմեն Խրլոփյանը, ով աշխատում է NASA-ի կողմից աջակցվող TRISH-ի (Translational Research Institute for Space Health) գիտական խորհրդատվական խորհրդում։ Դոկտոր Խրլոփյանը կենսաֆիզիկայի փորձագետ է, ով աշխատում է ինչպես տիեզերագնացի աշխատունակության, այնպես էլ տիեզերական զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու հարցում։ Վերջինս որպես գիտական խորհրդատու միացել է Musk Factor-ի թիմին։  

«Բազմասերիանոց ֆիլմում գործողությունները տեղի են ունենում 2032 թվականին, և ես պետք է Musk Factor-ի թիմին օգնեմ խորհրդատվությամբ այն առումով, թե ուր կարող են հասած լինել տիեզերական տեխնոլոգիաները և թե ինչպես կաշխատեն ապագայում։

Հետաքրքիր թեմա է, իսկ ֆիլմը մեզ փորձում է զգուշացնել ապագայի հետաքրքիր տեխնոլոգիաների և դրանց ազդեցության հետևանքների մասին՝ երգիծանքի տեսքով»,-նշում է հայազգի գիտնականը։

Ֆիլմի պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանն էլ ընդգծում է՝ Musk Factor-ի տիեզերքում ներկայացված թեորիաները գիտական ֆանտաստիկայի ժանրից են։ Օրինակ, ֆիլմում հարցականի տակ է դրվում Էնշտեյնի հավանականության տեսությունը և հարց է առաջանում՝ արդյոք հնարավո՞ր է գերազանցել լույսի արագությունը 299 792 458 մ / վ-ից, որպեսզի պատումն առաջ ընթանա և հնարավոր լինի ստեղծել բոլորովին նոր տեխնոլոգիաներ։

Դոկտոր Խրլոփյանն ակտիվորեն ներգրավված է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում: Նա աջակցություն է ցուցաբերում այնպիսի ստարտափների, որոնք արագ աճում են և դիտարկում են առաջադեմ տեխնոլոգիաները:

 
 

Նմանատիպ նյութեր