Երգիչ Ռազմիկ Ճուլֆայեանի նախաձեռնությամբ մկրտության աննախադեպ արարողություն է իրականացվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երգիչ Ռազմիկ Ճուլֆայեանի նախաձեռնությամբ  մկրտության աննախադեպ արարողություն է իրականացվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Լիբանանահայ սիրված ու ճանաչված երգիչ Ռազմիկ Ճուլֆայեանը, ում հանդիսատեսը ճանաչում է որպես Ռազի, օրերս  դարձել է իր եղբոր դստեր մկրտության կնքահայրը: 
 
Մենք կարողացել ենք պարզել, որ մկրտության աննախադեպ արարողությունն իրակացվել է Անթիլիասի (Լիբանան) Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում, այն հիշարժան է եղել հատկապես ներկաներով՝  եպիսկոպոսներ, բարձրաստիճան շատ հոգևորականներ։

Մկրտության արարողությունը նախագահել է Լիբանանի թեմի առաջնորդ Շահե եպիսկոպոս Փանոսյանը։
 
   Նշենք, որ Ռազին բնակվում և գործունեություն է ծավալում Լիբանանում, բայց շատ հաճախ է լինում Հայաստանում:   

Նախորդ տարվա դեկտեմբեր ամսին Ռազին Երևանում ներկա գտնվեց իր ընկերոջ՝ սիրված երգիչ Սևակ Ամրոյանի,  հարսանյաց արարողությանը։ Ռազմիկ Ճուլֆայեանը նաև աչքի է ընկնում բարեգործական գործունեությամբ՝ օգնելով լիբանանահայ երեխաներին և ուսանողներին:

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք