211652_close_icon
views-count27877 դիտում article-date 20:57 18-01-2022

Իրանցի մարզիկին մահապատժի կենթարկեն

ռնցքամարտիկ Մոհամմադ Ջավադը մահապատժի է դատապարտվել 2019 թվականի նոյեմբերին Իրանում հակակառավարական ցույցերին մասնակցելու համար։

Դատարանի որոշումը հրապարակել է լրագրող և ակտիվիստ Մասի Ալինեժադը, հայտնում է Armsport.am-ը:

«Իրանում մեկ այլ մարզիկի մահապատիժ՝ 2019 թվականի նոյեմբերին բողոքի ցույցին մասնակցելու համար։ Մոհամմադ Ջավադ, 26 տարեկան, բռնցքամարտի չեմպիոն.

Նրան մահապատժի են դատապարտել «Երկրի վրա կոռուպցիա տարածելու» համար։ Մեզ չհաջողվեց փրկել իրանցի ըմբիշ Նավիդ Աֆկարիին. Աշխարհի մարզիկները կարող են մեզ օգնել այս անգամ»,- թվիթերում գրել է Ալինեժադը:

Փորձագետները նշում են, որ «Երկրի վրա կոռուպցիայի տարածման» մեղադրանքը հաճախ է օգտագործվում ընդդիմության հասցեին։ 2020 թվականին ըմբիշ Նավեդ Աֆկարին մահապատժի է ենթարկվել հանրահավաքներին մասնակցելու համար։

Նմանատիպ նյութեր