211652_close_icon
views-count2902 դիտում article-date 19:31 18-01-2022

«Թուրքիան եւ Ադրբեջանը իրենց նախապայմաններն ասել են ու այդ նախապայմաններով էլ առաջնորդվելու են». Թեւան Պողոսյան. aravot.am

Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ մեկնարկած բանակցությունների ֆոնին «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թեւան Պողոսյանը «Հենարան» մամուլի ակումբում հիշեցրեց նույն հարցի շուրջ Ցյուրիխում ստորագրված արձանագրության նախապատմության մի դրվագ. «Շատերը չեն հիշում եւ օգտագործում են միայն «Ֆուտբոլային դիվանագիտություն» արտահայտությունը, հայտնում է aravot.am-ը։

Բայց եթե մինչեւ այդ ամբողջ գործընթացին հետեւեք, կտեսնեք, որ ամեն անգամ էլ օգտագործվել է առանց նախապայմանների տերմինը: Որտե՞ղ ենք մենք առաջինը իմացել նախապայմանի մասին: Ցյուրիխում, երբ Էդվարդ Նալբանդյանը պահանջեց,  որ ողջույնի տեքստը պետք է տրամադրեք մեզ, մենք էլ մերը իրենց տանք, որ վստահ լինենք: Եվ այդ տեքստի պատճառով Թուրքիան չստորագրեց: Տեքստում ի՞նչ կար գրած: Որ Թուրքիան նախապայման է դրել, ասել է՝ մինչեւ Ադրբեջանի հետ տարաձայնությունները չբարելավվեն, որեւէ գործընթաց չի գնալու: Թուրքիան բանակցելով եկավ-հասավ Ցյուրիխ ու որոշեց այդ օրը, այսպես ասած, այդ անակնկալը մատուցել: Իրենք մեզ էին մեղադրում, մենք՝ իրենց: Բայց եկեք միջազգային հանրության արձագանքը նայենք: Այն ժամանակ մի սիրուն տերմին էր օգտագործվում. «գնդակը գտնվում է այս մեկի դաշտում»: Թուրքիան ամեն անգամ ասում էր «գնդակը գտնվում է Հայաստանի դաշտում»: Բայց էլ Հիլարի Քլինթոնը, էլ ռուսական կողմը, էլ եվրոպական երկրները եւ Հայաստանը միշտ ասում էին, որ «գնդակը գտնվում է  Թուրքիայի կիսադաշտում: Այս ամեն ինչը մոռացել ենք ու հիմա մտածում ենք, թե այս մի գործընթացում ինչ է լինելու:  Այս մարդիկ իրենց նախապայմաններն ասել են ու այդ նախապայմաններով էլ առաջնորդվելու են»:

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։ 

Նմանատիպ նյութեր