Մեր երկիրը պատրաստակամ է ընդլայնելու տարբեր ոլորտներում փոխ­շա­հավետ գործակցությունը. նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի նախագահին

Մեր երկիրը պատրաստակամ է ընդլայնելու տարբեր ոլորտներում փոխ­շա­հավետ գործակցությունը. նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի նախագահին

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևին՝ Հայաստանի և Բուլղարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ:



Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է.



«Անցած տարիների ընթացքում Հայաստանի և Բուլղարիայի միջև համագործակցությունը շարունակաբար զարգացել է քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական և այլ բնագավառներում, որին մեծապես նպաստել է առկա հարուստ իրավապայմանագրային դաշտը:



Մեր երկիրը պատրաստակամ է ընդլայնելու տարբեր ոլորտներում փոխ­շա­հավետ գործակցությունը, ներառյալ՝ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում:



Կարևորում եմ Բուլղարիայի հայ համայնքի դերը երկրի զարգացման գործում: Բարձր եմ գնահատում երկրի կենտրոնական և համայնքային իշխանությունների աջակցությունը և հոգատարությունը հայ համայնքի ազգային և կրոնական ինքնությունը պահպանելու հարցում:



Նշանակալի է կրթական և մշակութային ոլորտներում երկու երկրների միջև հաստատված համագործակցությունը, որի վառ դրսևորումը Սոֆիայի «Սբ Կլիմենտ Օխրիդսկի» համալսարանում հայոց լեզվի, իսկ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում բուլղարերենի դասավանդումն է»:

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք