211652_close_icon
views-count42440 դիտում article-date 21:26 17-01-2022

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Արագածոտնի մարզում Mitsubishi-ն գլխիվայր շրջվել է, հայտնի փաստաբանը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 14-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ 

Այդ օրը, ժամը 12։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 40-ամյա Կարեն Ափոյանը իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում՝ կամրջի վրա, ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ Ծովինար Կարապետյանը բժշկական օգնության նպատակով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։ 

Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Ծ. Կարապետյանը ՀՀ փաստաբանների պալատի հայտնի փաստաբաններից է։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր