211652_close_icon
views-count195193 դիտում article-date 20:55 17-01-2022

Երեխաները համացանցում տեսել են՝ ինչպես են կտրում հոր ականջները, իսկ պատերազմ մեկնած եղբորից լուր չունեն. Forrights.am

 Forrights.am-ը գրում է. «2020 թվականի հոկտեմբերից առ այսօր Սաքանյանների հայրն ու տղան համարվում են անհետ կորածներ: Ընտանիքը մեկ տարուց ավելի է՝ նրանց մասին որևէ ճշգրիտ տեղեկություն չունի: Սաքանյաններն Արցախի Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղից են, որն արդեն անցել է թշնամու վերահսկողության տակ: Սաքանյանները 20 տարի առաջ վերաբնակեցման ծրագրով էին տեղափոխվել Իշխանաձոր: 2020 թվականի հոկտեմբերին Ադրբեջանական Զինուժը ինտենսիվորեն սկսել է գնդակոծել բնակավայրը: Խաղաղ բնակիչներն՝ այդ թվում Սաքանյանները, ստիպված են եղել հեռանալ գյուղից:

Ընտանիքի հայրը՝ Սերյոժա Սաքանյանը, հրաժարվել է լքել իր տունը: «Նա մնացել է Իշխանաձորում, ասեց՝ ես իմ տանից դուրս չեմ գալու, մնում եմ իմ տանը: Սկեսուրս և տալս գնացել են, որ բերեն, բայց չի եկել: Ինքը չէր ուզում տանից դուրս գալ»,- նշում է հարսը՝ Լաուրա Զախարյանը:

Հարազատների խոսքով՝ Արցախյան առաջին պատերազմի մասնակից Սերյոժա Սաքանյանը հույս է ունեցել, որ հայկական կողմը 90-ականների նման հաղթելու է, ուստի հեռանալու կարիք չկա:

Ընտանիքի անդամները Իշխանաձորից հեռանալուց հետո մշտական կապի մեջ են եղել հոր հետ: Վերջին անգամ հետը հեռախոսով խոսել են հոկտեմբերի 20-ին, վերստին համոզել են միանալ իրենց, սակայն, մերժում են ստացել: 2020 թվականի հոկտեմբերի 20-ից հետո ընտանիքը հոր հետ կապը վերջնականապես կորցրել է: Այժմ գտնվելու վայրի մասին տեղեկություններ չունեն:

Պատերազմի ավարտից հետո Սերյոժա Սաքանյանի երեխաները համացանցի ադրբեջանական տիրույթում մի տեսանյութ են ֆիքսել, թե ինչպես են ադրբեջանցի ավտոմատավորները խոշտանգում մի տարեց տղամարդու: Սաքանյանները կարծում են, որ տեսանյութում իրենց հայրն է:

«Մի հատ վիդեո ենք տեսել, թե ինչպես են զինվորական հագուստով ադրբեջանցիները ձեռքերն ու ոտքերը կապած մի մարդու ծեծում, հետո  կտրում են ականջները, ձայնից հասկանում ենք, որ հայրս է, դեմքը չի երևում: Չենք հասկանում, թե որտեղ են ականջները կտրում»,- ասում է  Սերյոժա Սաքանյանի որդին՝ Արմենակ Սաքանյանը:


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր