Պայթյուններ՝ Աբո Դաբիում. ՀՀ Նախագահի այցի օրակարգում փոփոխություններ չկան
Աբու-Դաբիում բենզակիր ավտոմեքենայի պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել, կա 6 վիրավոր: WAM գործակալության տվյալներով զոհերից մեկը Պակիստանի, երկուսը՝ Հնդկաստանի քաղաքացիներ են:
Այս օրերին աշխատանքային այցով ԱՄԷ-ում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ նախագահի խորհրդական Հասմիկ Պետրոսյանը հայտնեց, որ ՀՀ նախագահի այցն ընթանում է բնականոն հունով: «Նախագահի այցի հետ կապված որևէ փոփոխություն չի եղել, Արմեն Սարգսյանը այժմ գտնվում է Դուբայում և մասնակցում է «Էքսպո 2020 Դուբայ»-ին»,-ասաց Հասմիկ Պետրոսյանը: