211652_close_icon
views-count1473 դիտում article-date 17:25 17-01-2022

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները ժամը17.00-ի դրությամբ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ, Աշոցքի, Վարդենիսի, Վայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ 

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: 

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: 

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

Նմանատիպ նյութեր