211652_close_icon
views-count1105 դիտում article-date 22:11 17-01-2022

Ոստիկանության մի շարք բաժիններում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների կամավոր հանձնման դեպքեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների կողմից բնակչության շրջանում իրականացված բացատրական աշխատանքի շնորհիվ մի խումբ անձինք կամավոր հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգներ։  Արդյունավետ էր ոստիկանության Շիրակի մարզային վարչության Մուշի, Կումայրիի, Արթիկի, Ախուրյանի ու Աշոցքի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ հիշյալ ստորաբաժանումներում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների և զինամթերքի, մասնավորապես՝ պայթուցիչով նռնակի և փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզների և անչափահասների գործերով ծառայողների բացատրական աշխատանքը։

Հրազենը բաժին բերած տղամարդը հանձնել է նաև պայթուցիչով «Ֆ-1» նռնակ ու փամփուշտներ։ Փամփուշտներով «Կալաշնիկովի» ինքնաձիգների կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Իջևանի ու Մարտունու բաժններում և Նաիրիի բաժնի Նոր Հաճնի բաժանմունքում՝ շնորհիվ հիշյալ ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի։ Մասիսի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել է ոչ միայն «Կալաշնիկովի» ինքնաձիգի, այլև ինքնաձիգի 350-ից ավելի փամփուշտի կամավոր հանձնման դեպք։

«Կալաշնիկովի» ինքնաձիգի և փամփուշտների կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Վայքի բաժնում։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։    

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր