211652_close_icon
views-count1893 դիտում article-date 16:30 17-01-2022

Ներմուծման սահմանափակումներ Չեխիայից և Լեհաստանից. արգելվել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներմուծումը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետի հրամանով՝ 2022 թվականի հունվարի 17-ից արգելվել է Չեխիայի Հանրապետության Ուստեցկի երկրամասից և Լեհաստանի Հանրապետության Ներքինսիլեզյան վոևոդությունից կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և  միջադիրների ներմուծումը:

Արգելանքը սահմանվել է՝ հիմք ընդունելով այդ երկրների նշված վարչատարածքներում արձանագրված թռչունների բարձր ախտածին գրիպ հիվանդության վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվությունը:
  
ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և
հանրության հետ տարվող աշխատանքների բաժին

 
 

Նմանատիպ նյութեր