211652_close_icon
views-count2526 դիտում article-date 10:14 17-01-2022

Նազարբաևի փեսան վայր է դրել ձեռնարկատերերի ազգային պալատի նախագահի լիազորությունները

shantnews.am-ը գրում է. Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջնեկ աղջկա՝ Դինարայի ամուսինը՝ Թիմուր Կուլիբաևը, վայր է դրել ձեռնարկատերերի «Ատամեկեն» ազգային պալատի նախագահի լիազորությունները։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով պալատի կայքին։

Կուլիբաևը երախտագիտություն է հայտնել գործընկերներին համատեղ աշխատանքի համար և ամփոփել արդյունքները։ Նա իր հրաժարականի պատճառը չի հայտնել։

Կուլիբաևն ու իր կինը հանդիսանում են երկրի խոշորագույն բանկի՝ Ղազախստանի Ժողովրդական բանկի սեփականատերերը։

Ազգային բարեկեցության «Սամրուկ-Կազինա» հիմնադրամը հունվարի 15-ին հայտնել էր «Կազտրանսոյլ» ընկերության ղեկավար Դիմաշ Դոսանովի և QazaqGaz ազգային ընկերության (նախկին անվանումը՝«ԿազՏրանսԳազ») ղեկավար Կայրաթ Շարիպբաևի լիազորությունների վաղաժամ դադարեցման մասին։ Առաջինը Նազարբաևի կրտսեր աղջկա՝ Ալիայի ամուսինն է, երկրորդին ԶԼՄ-ներն անվանում են Նազարբաևի ավագ դստեր՝ Դարիգայի երկրորդ ամուսին։

Նմանատիպ նյութեր