211652_close_icon
views-count50884 դիտում article-date 18:37 16-01-2022

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. Opel-ը բախվել է գազատար խողովակին և մոտ 50 մետր գլորվելով, գլխիվայր հայտնվել ձորում. կա 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
 
Ժամը 16:00-ի սահմաններում, Opel Zafira մակնիշի ավտոմեոքենան, Կապան-Քաջարան ավտոճանապարհին, «Քարավան» ռեստորանային համալիրի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և մոտ 50 մետր գլորվելով, գլխիվայր հայտնվել ձորում:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն:
 
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր մեկին դուրս են բերել ձորից, իսկ մյուս վիրավորներին դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:
 
Ապա փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:
 
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային  ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Ա. Սարգսյանի գլխավորությամբ:
 
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահե Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
 
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
 
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
 
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+

Նմանատիպ նյութեր