211652_close_icon
views-count58869 դիտում article-date 14:24 16-01-2022

Արտակարգ դեպք Աշտարակում. ոստիկաններին հաջողվել է կանխել 21-ամյա տղայի ինքնասպանության փորձը. նա ասում էր՝ ցանկանում է այդ կերպ միանալ իր զոհված ընկերներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12::45-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է  ստացվել, որ Քասախ գետի մոտ գտնվող կամրջի ճաղավանդակին մի քաղաքացի է կանգնել ու ցանկանում է  ցած նետվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն  ժամանել է ոստիկանության  Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ  Սերգեյ Մարտիրոսյանի անչափահասների գործերով բաժանմունքի պետ Խաչատրյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ոստիկանության Աշտարակրի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատարի պաշտոնակատար Արմեն Հովսեփյանի գլխավորությամբ:

Վերջինիս նախաձեռնությամբ ոստիկանները բանակցություններ են վարել այդ քաղաքացու հետ, որպեսզի նա չդիմի ծայրահեղ այդ քայլին և անցնի  անվտանգ վայր: Ի վերջո, դասակի հրամանատարին հաջողվել է  համոզել  և քաղաքացուն  ոստիկանների հետ  կարողացել են հետ բերել  վտանգավոր եզրագծից:

Այդ քաղաքացուն ոստիկաններն ուղեկցել են ոստիկանության Աշտարակի բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Արագածոտնի մարզի բնակիչ, 21-ամյա Ա. Մ.-ն է, ով ոստիկաններին հայտնել է, որ ցանկանում է  այդ ձևով վերջ տալ իր կյանքին, որպեսզի միանա իր զոհված ընկերներին:

Փաստի առթիվ  ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր